«Ուժեղ Հայաստան» անվամբ կուսակցությունների դաշինքը գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօրվա նիստում բավարարել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցությունների դաշինքի ձևավորման նպատակով օգտահաշիվ ստանալու համար լիազորված անձ Գոհար Մելոյանի ներկայացրած դիմումը։

Այս որոշումը կայացվել է ԿԸՀ-ի կողմից ստացված պարզաբանման դիմումի համատեքստում, որը վերաբերում է Ընտրական օրենսգիրքի վերջին փոփոխություններին և կուսակցության ստացած օգտահաշվի անվան վերաբերյալ հարցադրումներին։

Հանձնաժողովը պարզաբանումում նշում է, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում կուսակցությունների (կամ կուսակցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման նկատմամբ կիրառվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը՝ 2026 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքով նախատեսված փոփոխությունները։

ԿԸՀ-ի հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում ԿԸՀ-ն որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի իրավասուբյեկտության հարցի, ներառյալ կուսակցությունների դաշինքի անվանման խնդրի, չի անդրադարձել և այդ ժամանակահատվածի համար չունի այդպիսի լիազորություն։