Փոխվարչապետը և ԵՄ Պատվիրակության ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման ուղիները

Այսօր, Կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների կարևորությունը՝ որպես կողմերի մտադրության ամրապնդման և համագործակցության շարունակման հարթակ։

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև գործընկերությունը կենտրոնացած է երկրի ինտեգրման վրա եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերում։ Նրա խոսքով՝ այս գործընկերությունը ոչ միայն նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, այլև խթանում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը։

Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ժողովրդավարական և տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների փոխկապակցվածության հարցերը։ Կողմերը կարևորել են ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ հատկապես հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար։

Այս քննարկումները տեղի են ունեցել Երևանում սույն թվականի մայիսին կայանալիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ։