Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության միջև հանդիպում։
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին 2025 թվականի վերջին հաստատված ԱՄՀ պահուստային ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը։ Զրուցակիցները մտքերի փոխանակումներ կատարեցին նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների և Կառավարության հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավատը։