Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է ցավակցական հեռագիր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կապված Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ։

Հեռագրում Նիկոլ Փաշինյանը նշում է․ «Ցավով տեղեկացա Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի մահվան մասին։ Գրեթե կեսդարյա գահակալության ընթացքում Իլյա Երկրորդի կյանքը և ծառայությունը խորհրդանշել են հավատքի, հայրենասիրության և ազգերի միջև բարեկամության վեհ արժեքները։ Նրա անմոռանալի ներդրումը հոգևոր կյանքի զարգացման, հասարակության համախմբման և պետականության ամրապնդման գործում հավերժ կմնա բոլորի հիշողություններում։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը, Վրաց ուղղափառ եկեղեցուն և վրաց եղբայրական ժողովրդին՝ կորստի այս դժվարին պահին մաղթելով ուժ և տոկունություն»։