Փետրվարի 24-ին Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
Հանդիպման ընթացքում Ազիզ Նասիրզադեն Սուրեն Պապիկյանին էր հանձնել պղնձից պատրաստված նվեր։ Այն ներառում էր «Ծաղկամանի և քաղցրավենիքի ամանի հավաքածու», որի մեջ մտնում էին ձեռքով մշակված մանրակերտ, հատուկ կաշվի փոխարինիչից պատրաստված հիմք և պարսկական նախշերով կտորից պատրաստված տուփ։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալների՝ նվերի ընդհանուր արժեքը կազմում է 122 804 դրամ։