Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, որը հայտնի է նաև «Ֆլեշ» մականվամբ, հայտնել է, որ իր տունը հարվածի է ենթարկվել «Գերան-2» տիպի անօդաչու սարքով։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ի էջում։
Բեսկրեստնովը նշել է, որ ինքն էլ վիրավորվել է, սակայն հրաշքով փրկվել է։ Նա հրապարակել է հիվանդանոցից արված լուսանկար, որի տակ գրել է․ «Ինձ էլ դիպավ, բայց ամենակարևորը՝ ես հրաշքով ողջ եմ մնացել»։
Ավելի ուշ հաղորդվել է, որ Սերգեյ Բեսկրեստնովը ունի ապացույցներ՝ հարվածը նպատակային լինելու վերաբերյալ։
Այս իրադարձությունից առաջ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը մրցակցում են մի քանի ուղղություններով, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։