ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հրապարակել է հայտարարություն՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա դիտարկումներին։

Հայտարարության մեջ նշվում է․ «Նախագահը ասաց ակնհայտ մի բան․ սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում՝ չկապելով դա որևէ անձի հետ։ Բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։ Հա՛նգստացիր, թո՛ւյլ տղա, զռալու գործում մրցակից չունես։ Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու, աման-չամանը փշրելու, շորերը ճղելու, զռալու և այլ ձևերով։ Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պավեստկեն բերի»։

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հումորային տոնով է արձագանքել վարչապետի հայտարարությանը՝ նրա դիտարկումներին տալով իր մեկնաբանությունը։