ՀՀ կառավարությունը կարգելեց կատալիզատորների թափոնների արտահանումը

Այսօրվա կառավարական նիստի ընթացքում կայացվել է որոշում, որի համաձայն Հայաստանից ավտոմեքենաների խլացուցիչների (կատալիզատորների) օգտագործված կերամիկական թափոնների արտահանումը ժամանակավորապես կարգելվում է։

Այս քայլը կատարվում է երկու հիմնական նպատակով։ Դրանցից առաջինը շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումն է։ Կառավարությունը նպատակ ունի նվազեցնել առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով վնասակար նյութերի անարգել արտանետումը մթնոլորտային օդ։

Երկրորդ նպատակն է կանխել ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը։

Հետևաբար, կառավարության որոշումը ուղղված է ինչպես բնապահպանական, այնպես էլ իրավապահ միջավայրի բարելավմանը։