ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արձանագրություն Վլադիմիր Վարդանյանի պատգամավորի լիազորությունների դադարեցման մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արձանագրություն, որով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի պատգամավորի լիազորությունները համարվում են դադարած։

Այս մասին նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ։ Ըստ փաստաթղթի՝ որոշումը կայացվել է պատգամավորի հրաժարականի դիմումի հիման վրա՝ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 67 կողմ ձայնով ընտրվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր։