ՀՀ իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, որոնք հատկապես ցայտուն դարձան հոգևորականների, այդ թվում՝ կարգալույծ հռչակվածների դեմ, կարելի է համարել ավարտված միայն այն դեպքում, երբ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվի, և իշխանության գա ազգային ուժերի կառավարություն։ Եթե այս իրադարձությունը տեղի չունենա, ապա լյուստրացիան կշարունակվի, և հոգևորականների ու եկեղեցասերների շարքերում կհայտնվեն նոր «թաքնված տաղանդներ»։
Այս իրավական և քաղաքական հետապնդումները, լյուստրացիայի հետ մեկտեղ, հայ հանրության շրջանում ցրեցին նաև մի քանի կարևոր միֆեր, որոնք կապված էին մեր երեք Նվիրապետական Աթոռների հետ։ Եկեղեցի-պետություն հակամարտության շարունակվող մղձավանջում սպասելիքները նրանցից շատ ավելին էին, քան մենք ականատես ենք եղել մինչ օրս։
Հատկապես տհաճ անակնկալներ նշմարվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության վարքագծի մեջ։ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո, որի ժամանակ Նիկոլ Ա Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն էր, ներեկեղեցական իրավիճակը ավելի սրվեց, և ՀՀ իշխանությունների որոշումներով Սուրբ Ծննդյան տոները կրկին անցկացվեցին առանց հոգևորականների մասնակցության։