Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման և խաղաղության ուղի» թեմայով III միջազգային համաժողովին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալությունը (ԱՊԱ), նախագահի ուղերձը կարդացել է նախագահի աշխատակազմի քաղաքական կուսակցությունների և օրենսդիր մարմնի հետ կապերի վարչության պետ Ադալաթ Վելիևը։
Ալիևը իր ելույթում կրկին անդրադարձել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի և դրա իրավունքների հարցին՝ նշելով, որ այդ բնակչության մեջ են մտնում տեղահանություններից և կոտորածներից տուժած մարդիկ։