ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամի հետ

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ռենդի Ֆայնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հարցերը։

Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ռազմավարական համագործակցության խորացմանը և երկկողմ գործընկերությունն ընդլայնելու հնարավորություններին։