Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին ողջունում է ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում կատարված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Այս մասին նա հայտնել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստում ելույթ ունենալիս՝ նշելով, որ Վրաստանը լիովին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։
Բոճորիշվիլին հույս է հայտնել, որ Վաշինգտոնյան համաձայնագիրը կամրապնդի Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և զարգացման հիմքերը։