Իմ վերլուծության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի առաջին նիստը, ամենայն հավանականությամբ, էական դեր չի ունենա համաշխարհային քաղաքականության ապագայի վրա։
Միջոցառման հիմնական նպատակը, իմ կարծիքով, Հանրապետականների համար դրական օրակարգ ձևավորելն է՝ ընտրություններին ընդառաջ։ Նիստի ընթացքում կարող են ներկայացվել տարբեր հակամարտությունների կարգավորման առաջարկներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն Թրամփի սոցիալական հարթակներում։
Այս նախաձեռնությունը ծառայելու է առաջին հերթին Թրամփի և նրա կուսակիցների քաղաքական շահերին, ինչպես նաև կարող է հետապնդել ֆինանսական կամ աջակցություն ստանալու նպատակներ։ Ներկայիս ձևաչափով Խաղաղության խորհուրդը դժվար թե դառնա գլոբալ ազդեցիկ հարթակ։
Սակայն Իրանի շուրջ լարված իրավիճակը կարող է լրացուցիչ գործոն դառնալ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 19-ին Վաշինգտոնում կհրավիրի Խաղաղության խորհրդի նիստ և կտեղեկացնի Գազայում հումանիտար ու վերականգնողական աշխատանքների համար ավելի քան 5 միլիարդ դոլարի հատկացումների մասին։