Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ռուսական ֆիլհարմոնիա» նվագախմբի տնօրենը

Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով «Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Գայանե Ազարիկի Շիլաջյանը պարգևատրվել է «Մշակույթում և արվեստում կատարած աշխատանքների համար» մեդալով։

Այս պետական բարձր պարգևը շնորհվել է Գայանե Շիլաջյանին՝ ճանաչելով մշակույթի և արվեստի ոլորտում նրա կողմից կատարած կարևոր աշխատանքը։