Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ստացել է 282 ձայն։ Նրա հետևում է խմբակցության մյուս պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ 270 ձայնով։
Արփի Դավոյանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով 264 ձայն։ Լիլիթ Մինասյանը և Տրդատ Սարգսյանը հավասարաձայն՝ 254 ձայնով, գրավել են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները։
Մարիամ Պողոսյանը ստացել է 238 ձայն, իսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ 225 ձայն։
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հավաքել է 216 ձայն, իսկ Նարեկ Ղահրամանյանը՝ 206 ձայն։
Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Ստեփանյանը՝ 186 ձայնով, գրավել են յոթերորդ և ութերորդ տեղերը։
Վերջապես, խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ստացել է 171 ձայն։