Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորին վրդովմունքով է արձագանքել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ։
Մեր կուսակցությունը համարում է, որ այս իրադարձությունը ոչ միայն հակաիրավական է, այլև պետությունը զավթած ռեժիմի ուղղակի ագրեսիա՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Մենք վստահ ենք, որ այս քայլը հարված է հարված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ որպես սրբազան հաստատության, որը դարեր շարունակ պահել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային հիշողությունը։
ՀՀԿ-ն կոչ է անում բոլոր հասարակական ուժերին՝ միավորվելու և պաշտպանելու մեր հայրենիքի հոգևոր արժեքները։