Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը նոր էջ է բացում

Այսօր Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար նոր սկիզբ է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հաստատվել են մի շարք արտոնագրեր, որոնք նպաստելու են նոր շուկաների և աշխատատեղերի ստեղծմանը՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական կողմերի համար։

Փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը ավարտել են միջուկային էներգիայի ոլորտում քննարկումները։ Նրա կարծիքով՝ այս համագործակցությունը կբացի հնարավորություններ ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ ապահովելով էներգետիկ կայունություն և անվտանգություն երկու երկրների համար։ Խոսքը վերաբերում է փոքր մոդուլյար ռեակտորների տեխնոլոգիաներին, որոնք կներկայացվեն Հայաստանում՝ նպաստելով նաև աշխատատեղերի ստեղծմանը։

Ջեյ Դի Վենսը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ոչ թե ուզում է խաղաղություն կերտել, այլ ցանկանում է, որ այդ խաղաղությունը երկարատև և կայուն լինի։ Այս համատեքստում նա տեղեկացրել է նաև այն մասին, որ ԱՄՆ-ն հաստատել է 11 միլիոն դոլարի արժողությամբ հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառքը Հայաստանին։