Ստացել եմ և սիրով ընդունել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Այս մասին ես հայտարարել եմ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։
Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» առաջնորդների առաջին հանդիպումը։
Հայաստանը միացել է այս խորհրդին, որի կազմում ընդգրկված է ավելի քան 20 երկիր։