44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները պահանջում են ծանոթանալ ԱԺ հանձնաժողովի զեկույցին

Այս պահին Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել են 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները։ Նրանք հայտնում են, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի վերջին նամակ են հղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով ծանոթանալ 44-օրյա պատերազմի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին։

Ըստ ծնողների՝ նամակը հասել է ԱԺ նախագահին, սակայն անցել է արդեն 2 ամիս, և նրանք դեռևս չեն ստացել որևէ պաշտոնական պատասխան։ Նրանք նշում են, որ այսօր հավաքվել են հասկանալու՝ ինչու՞ է Ալեն Սիմոնյանը մեր նամակին պատասխանելուց խուսափում։

«Մենք պահանջում ենք իմանալ մեր հարազատների անհետացման և զոհաբերման պայմանները։ Ցանկանում ենք ծանոթանալ զեկույցի եզրակացությանը»,- ասաց նրանցից մեկը՝ ընդգծելով, որ այս հարցը նրանց համար առաջնային է։

Նրանք հավելեցին, որ այս քայլը նրանց վերջին փորձն է պետական մարմինների միջոցով իրենց հարցերին պատասխան ստանալու համար։