Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն։
Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահի միջև հանդիպում։ Հանդիպումից հետո երկու պաշտոնատար անձինք հանդես կգան հայտարարություններով։
Այս այցի ընթացքում Հայաստան կժամանի նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։