Տեր Սեբեոս քահանան կոչ է անում ընդվզել իշխանություններին հավատարիմ եպիսկոպոսների դեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական՝ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյան, Euromedia24-ի հետ զրույցում հայտարարեց, որ կոչ է անում աշխարհասփյուռ հայ քահանաներին ընդվզել բոլոր այն առաջնորդների դեմ, ովքեր, իր խոսքով, «մորթապաշտ և կարգազանց կեցվածքով» համակարծիք են եկեղեցամարտ իշխանությունների հետ։

Հարցազրույցը տեղի է ունեցել այն պահին, երբ կալանավորված եպիսկոպոսներ՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, հրապարակել են պահանջ, որը հասցեագրված է վեհափառ հայրապետին։ Նրանք պահանջում են հապճեպ դադարեցնել Փաշինյանին միացած թեմակալ առաջնորդների լիազորությունները և նոր նշանակումներ կատարել թեմերում՝ պաշտպանելով նաև քահանաների վրա հնարավոր ճնշումները և նրանց ինտեգրումները հակաեկեղեցական շարժմանը։

Տեր Սեբեոսը նշեց, որ իր համարձակ կեցվածքով ոչ միայն հրապարակային աջակցում է կալանավայրում գտնվող եպիսկոպոսներին, այլև ամբողջովին կիսում է նրանց պահանջը և դիրքորոշումը՝ որպես եկեղեցին չուլան համարած իշխանություններին հավատարիմ եպիսկոպոսների նկատմամբ։

«Երեք սրբազանների բանտարկությունը, ըստ Տեր Սեբեոսի, ինքնին հզոր ապացույց է նրանց ընտրած ուղու մասին։ Նրանց լինելը բանտում արդեն խոսում է իրենց կեցվածքի և ճշմարտացիության մասին։ Ինչ էլ որ նրանք ասեն այդ հալածանքների մեջ, մենք անվերապահ պետք է աջակցենք»,– ընդգծեց նա։

Հոգևորականը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ ՌԴ թեմից միակ հոգևորականը, ով չի միացել նախորեին՝ եկեղեցուն և հոգևորականներին աջակցություն հայտնած քահանաների հայտարարությանը, այլ ցույց է տվել իր ընդվզումը եկեղեցու դեմ, Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրն է՝ Տեր Հակոբ քահանա Սարոյանը։

Այս հարցի վերաբերյալ Տեր Սեբեոսը նշեց․ «Եթե մենք բոլոր այն եպիսկոպոսներին, ովքեր ժպտադեմ սեղմում են Փաշինյանի ձեռքը, անվանում ենք դավաճաններ, ապա նույն կերպ էլ կարող ենք անվանել Տեր Հակոբ Սարոյանին՝ դավաճան քահանա»։