Դավոսում Թրամփն ու Ալիևը քննարկել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։

Հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP-ը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների առումով։ Նա ընդգծել է, որ այս նախագիծը կարող է զգալիորեն խթանել տարածաշրջանի տնտեսական զարգացումը։