Իմ աղբյուրների համաձայն՝ քննարկվում է մի նախագիծ, որի դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կմիավորվի առողջապահության նախարարության հետ՝ ստեղծելով մեկ միասնական կառույց։
Ըստ իմ տեղեկությունների՝ միավորման դեպքում նախարար Արսեն Թորոսյանը հավակնում է զբաղեցնել նորաստեղծ գերատեսչության ղեկավարի պաշտոնը։
Այս նախաձեռնությունը, ինչպես նշում են համակարգի ներսում իմ աղբյուրները, առաջացրել է լուրջ դժգոհություն։ Շատ աշխատակիցներ այն դիտարկում են ոչ թե որպես կառավարման բարեփոխում, այլ որպես իշխանության կենտրոնացման փորձ կամ նոր մեգանախարարության ստեղծում։
Քննադատները նշում են, որ Արսեն Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն։ Նրա պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած և ներկայում իրավապահ մարմիններում քննվող տարբեր իրադարձություններ, այդ անվստահության հիմնական պատճառներից են։ Ամենախոշոր դեպքերից մեկը՝ «Քովիդ-19» համաճարակի հետ կապված գործն է, որի մի մասը արդեն ուղարկվել է դատարան, մյուս մասով՝ ընթանում է նախաքննություն։ Ըստ քննադատների՝ նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց և վիճահարույց։
Պաշտոնական հաստատում նախագծի վերաբերյալ ստանալ հաջող չեղավ։