Իմ աղբյուրների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գործադիրի անդամներին և կողմնակիցներին խնդիր է դրել ջանքեր գործադրել՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հունվար ամսվա ընթացքում հեռացնելու համար։
Այս հրահանգը, որը փոխանցվել է իշխանական շրջանակների կողմից, հնչել է հետևյալ կերպ․ «Էլ չլսեմ ձեր լացուկոծը, շեֆ ջան, չենք ձգում, էս ամիս ու վե՛րջ»։ Այս հայտարարությունը ցույց է տալիս իշխանական շրջանակների կողմից կաթողիկոսի հեռացման հարցում ակտիվ գործողությունների ցանկություն։