Եթե 1–2 տարի մենք քննարկում էինք իրար հակասող նարատիվներ, ապա հիմա մենք ունենք շատ ընդհանրություններ ունեցող նարատիվներ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Երկու կողմերին էլ անհրաժեշտ է քաղաքական կամք, և միջազգային հանրությունը կարող է աջակցել խաղաղության կառուցմանը»։
Այս հայտարարությունը հնչել է Դոհայում կայացած պանելային քննարկման ժամանակ, որին մասնակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Գրիգորյանի խոսքով՝ այս փոփոխությունը նկատելի է դարձել վերջին մի քանի ամիսների ընթացքում, ինչը խոսում է երկու կողմերի միջև հնարավոր համաձայնության հասնելու հեռանկարի մասին։