ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիoղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը՝ որպես տարածաշրջանում կայունության և երկխոսության ամրապնդման հիմնաքար։
Տարածաշրջանային փոխկապակցվածության ողջ ներուժի իրացման հարցում նախարար Միրզոյանը հատկապես ընդգծել է «ԹՐԻՓ ուղու» նախագծի կյանքի կոչման և բաց սահմաններով ավելի լայն ապաշրջափակման ապահովման կարևորությունը։ Այս նախաձեռնությունները, նրա խոսքով, կարող են նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և մարդկային կապերի ամրապնդմանը։