Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, այս պահին այցով գտնվելով Անկարայում, համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նախարար Բարոն նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ունենալ դրական ազդեցություն տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա։ Այս հայտարարությունը հնչեցվել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում, որի նպատակն է խորհրդակցել տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հնարավոր ուղիները։