ՔՊ-ի ներսում բախում. Հայկ Սարգսյանի ձայնը և իշխանության շանտաժի մտածողությունը

Հայաստանում քաղբանտարկյալների իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը երեկ իշխող մեծամասնության կողմից մերժվեց։ Ձայների հաշվարկի արդյունքում այն ստացավ 52 դեմ և 21 կողմ ձայն։

Ուշագրավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ որպես «Շիշ բռնողը» հայտնի, սկզբում քվեարկեց ձեռնպահ, ապա՝ քարտուղարությանը հայտնեց, որ իր կողմից տրված ձայնը դեմ է եղել։ Այս իրադարձությունը բուռն քննարկումների առիթ դարձավ ՔՊ-ի ներսում։

Շատերի կարծիքով, Սարգսյանի վարքագիծը կարող է ընկալվել որպես ՔՊ-ին ուղղված շանտաժի փորձ։ Ըստ այդ մեկնաբանության՝ պատգամավորը փորձում է ցույց տալ, որ կարող է անցնել ընդդիմադիր ճամբար, և ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։

Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը նախորդ ամիսներին մերժել էր Սարգսյանին՝ որպես պատգամավորության թեկնածու գրանցելու հարցում։ Օրեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով ակնարկեց, որ այդ որոշման հիմքում ընկած են եղել կոռուպցիոն պատմություններ, որոնց հրապարակումը չի բխում պարոն Սարգսյանի շահերից։ Այս հայտարարությունը պատգամավորը մի քանի օր անց հերքեց։