Ավարտվեցին ՔՊ-ի ներկուսակցական ընտրությունները։ Կուսակցության գրասենյակում հաշվիչ հանձնաժողովն արդեն փակել է քվեատուփը, եւ ժամեր անց կհրապարակվի ՔՊ-ի նախընտրական ցուցակը։
Ընտրությունների ընթացքում Կուսակցության 1000-ից ավել պատվիրակներն իրենց ձայնը տվել են 274 գրանցված թեկնածուներից։ Ընտրված 50 թեկնածուների ցուցակը կձեւավորվի՝ հիմնվելով ստացած ձայների քանակի վրա։
Ներկայացնում եմ ընտրությունների նախնական արդյունքները՝ ցույց տալով այս պահի դրությամբ ովքեր են առավելագույն ձայն հավաքած 10 թեկնածուները։