Այս օրերին մեր խմբագրություն են դիմում բազմաթիվ արցախցիներ՝ մտահոգություն հայտնում, որ իրենց Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ստանալու դիմումները ամիսներով ձգվում են։
«Դեկտեմբերին դիմումը տված է, բայց դեռ ոչ ոք չի զանգել, որ գնանք։ Քանի կար, ասում էին՝ քաղաքացիություն ստացեք, հիմա էլ մենք ենք ընկել հետեւներից, որ հայկական անձնագիր ստանանք։ Ինչ է սա, եթե ոչ նվաստացում, ձեռք են առնում»,- ասաց Գյումրիում բնակություն հաստատած արցախցի կինը։
Նույն խնդրով տասնյակ արցախցիներ են ահազանգում՝ նշելով, որ առանց հայկական անձնագրի սերտիֆիկատ էլ չեն կարող ստանալ։ «Վարձով տների գները հանել են օդերով, մենք էլ ասում ենք՝ գոնե մեզ հասանելիք սերտիֆիկատը ստանանք, գլխներիս ճարը տեսնենք, բայց էդ էլ չեն թողնում»,- ասաց արցախցի տղամարդը։
Հոդվածում նաև նշվում է, որ մի՞թե դժվար է հասկանալը, որ արցախահայերին քաղաքացիություն, գոնե մինչեւ ընտրությունների վերջը, չեն տալու։ Քաղաքացի դառնան, որ գնան, Նիկոլին դե՞մ քվեարկեն։