Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։