Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում՝ ներկայացնելով հարձակման հետևանքների վերաբերյալ հաշվետվությունը։

Ըստ նրա՝ հարվածների հետևանքները քննարկվել են Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Խարկովի, Զապորոժիեի, Պոլտավայի, Սումիի, Կրոպիվնիցկու, Կիևի և Տեռնոպոլի մարզերում։

Զելենսկին նշել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել էներգետիկ համակարգի պաշտպանությունը ուժեղացնելու համար։ Նա համապատասխան հանձնարարականներ է տվել ռազմաօդային ուժերի հրամանատարությանը, պաշտպանության նախարարությանը և «Ուկրեներգո» ընկերության ղեկավարությանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ։

Ավելի վաղ ռուսամետ աղբյուրները հաղորդել էին նաև Կիևում ենթակայանի վրա հարվածի մասին։