Պարզվում է՝ Հայկ Մարությանը մինչեւ մարտ չի խոսելու

Իրավունք թերթը փորձել է կապ հաստատել նախկին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ՝ հասարակությանը հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու նպատակով։

Մեր կողմից կատարված մի քանի փորձերի արդյունքում Հայկ Մարությանը սկզբում չի պատասխանել հեռախոսին։ Ավելի ուշ նրա օգնականը տեղեկացրել է, որ նախկին քաղաքապետը մինչեւ մարտ ամիսը որևէ հարցումներին կամ հարցազրույցներին չի պատասխանելու։

Այսպիսով, հասարակությանը բաժանող դերասան-քաղաքապետը, որը հիմա իրեն ընդդիմադիր է հռչակել, պաշտոնապես հրաժարվում է մինչեւ մարտ ամսվա վերջը ակտիվ լինել հանրային ասպարեզում։