Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, որով կիրառվում են պատժամիջոցներ, ուժի մեջ է մտնում։
Սահմանափակումների ներքո են ընկնում ռուսաստանցի պատմաբաններ Ալեքսեյ Միլլերը և Ռուսաստանի ռազմական-պատմական ընկերության (ՄՊՀ) գիտական տնօրեն Միխայիլ Մյագկովը։
Կիևը հայտարարել է, որ սահմանափակումները ուղղված են «մշակութային գաղութացման» դեմ պայքարին։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցանկում ընդգրկված են 29 ռուսաստանցի և 15 ռուսական իրավաբանական անձ։
Նրանց մեղադրում են Ուկրաինայի դեմ իրականացվող քաղաքականության աջակցման, պատմական փաստերի խեղաթյուրման և Ղրիմից մշակութային արժեքների ապօրինի դուրսբերման մեջ։ Պատժամիջոցների ցանկում են նաև պատմաբան Ալեքսանդր Չուբարյանը, ռազմական պատմաբան Եվգենի Նորինը, ՄՊՀ դասախոս Օլեգ Այրապետովը և քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն։
Ավելի վաղ Զելենսկին անժամկետ սահմանափակումներ էր կիրառել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։