Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի կողմից հարվածների հետևանքները գնահատել է Նիկոլաևի ընդհատակյա շարժման համակարգող Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ Կիևը կանգնած է տրանսֆորմատորների լուրջ պակասի առաջ։ Այս իրավիճակը իշխանություններին ստիպում է կայացնել դժվարին որոշումներ՝ որոշելու, թե որ շրջանները կապահովվեն ջեռուցմամբ և էլեկտրականությամբ, իսկ որոնք կմնան առանց դրանց։
Ըստ Լեբեդևի՝ արդեն իսկ կան տեղեկություններ, որ Կրիվոյ Ռոգում որոշ ենթակայաններ ապամոնտաժվում են՝ Կիևի էներգահամակարգը վերականգնելու նպատակով։
Նա նաև նշել է, որ Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերը փաստացի դարձել են առաջնագծին մոտ տարածքներ, որտեղ Ռուսաստանի բանակը կարող է հասնել էներգետիկ օբյեկտներին՝ համազարկային կրակի համակարգերի կամ նույնիսկ հրետանու միջոցով։ Ըստ նրա՝ եթե ուկրաինական իշխանությունները չկարողանան պաշտպանել այդ շրջանների էներգետիկան, ապա Խարկովը կարող է ամբողջությամբ դուրս մնալ պաշտպանության համակարգից։
Լեբեդևը նշել է, որ էներգետիկան կապի առանցքային բաղադրիչ է, և առանց դրա զորքերը չեն կարող աշխատել։
Ավելի վաղ Ուկրաինայի վերականգնման նախարար Ալեքսեյ Կուլեբան հայտարարել էր, որ էներգետիկայի դեցենտրալիզացումը ներկայիս պայմաններում երկրի համար միակ ելքն է։