Ուկրաինայի գյուղում տեղի է ունեցել իշխանափոխություն

Ուկրաինայի Կիևի մարզի Չաբաններ գյուղում տեղական մակարդակի իշխանափոխություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնի է դարձել ռուս ռազմական բլոգեր Բորիս Ռոժինի հաղորդմամբ։

Ըստ նրա՝ գյուղի տեղական պատգամավորները հեռացրել են ռազմական վարչակազմին։ Տեղի ունեցածի պատճառները մանրամասնված չեն։

Ռոժինը նշել է, որ հատկապես փոքր բնակավայրերն են դարձել Ուկրաինայի զինված ուժերի համալրման հիմնական աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը հանգեցրել է զորահավաքի հետ կապված միջոցառումների ակտիվացման։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, որը գտնվում է նախաքննական կալանքի տակ պետական դավաճանության մեղադրանքով, հայտարարել էր, թե երկրում կարող էր տեղի ունենալ ռազմական հեղաշրջում։ Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փաստացի զրկված է լիարժեք վերահսկողությունից, հատկապես ռազմական ոլորտում։