Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստան պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ։ Այս մասին վարչապետը տեղեկացրել է իր սոցիալական ցանցերի էջերում՝ հրապարակելով հանդիպման ընթացքի լուսանկարներ։ Լուսանկարների տակ նա գրել է․ «Ողջունում եմ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին Երևանում»։

Հանդիպման մանրամասները և քննարկվող հարցերը դեռևս հրապարակված չեն։