Նիկոլ Փաշինյանը առաջարկել է կիրակնօրյա պատարագներից առաջ երգել պետական օրհներգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, որտեղ առաջարկում է փոփոխություն կատարել կիրակնօրյա պատարագների ընթացքի մեջ։

Ըստ վարչապետի՝ 301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս համատեքստում նա առաջարկում է, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ ժամը 10:55-ին, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

Այս առաջարկը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կհամապատասխանի պատմական իրողություններին և կօգնի ամրապնդել պետական և եկեղեցական հաստատությունների միջև գոյություն ունեցող կապը։