Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է առաջարկել իր «բարի ծառայությունները» և անհրաժեշտության դեպքում տրամադրել բանակցությունների համար հարթակ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այս մասին նա հայտնել է The News Pakistan-ին տված հարցազրույցում։
Ըստ նախագահի՝ Աստանան չի ձգտում ստանձնել միջնորդի դեր, սակայն հետևողականորեն աջակցում է հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։ Նրա խոսքով՝ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, իսկ հակամարտության հիմնական հարցը շարունակում է կապված լինել տարածքային խնդիրների հետ։
Այս հայտարարությունից առաջ Ղազախստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել երկրի մի շարք քաղաքացիների դեմ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ենթակառուցվածքների վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակմանը աջակցելու համար։ Դեպքից հետո Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք էր ներկայացրել Կիևին։