ՀՀ պաշտպանության նախարարությունը կստորագրի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր Լեհաստանի հետ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին հայտնի դարձավ այսօրվա կառավարական նիստի ընթացքում։

Համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության ոլորտը։ Այն կօգնի ստեղծել հիմքեր՝ երկու կողմերի միջև ավելի սերտ համագործակցության համար և առաջ մղելու երկկողմ համագործակցության օրակարգը։

Համաձայնագրի հիմնական նպատակն է հաստատել կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը ռազմատեխնիկական բնագավառում։ Ըստ պայմանագրի՝ կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։

ՀՀ և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքը հանդիսանում է 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված համաձայնագիրը։