ՀՀ դեսպանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից հրավիրված նախարարական համաժողովին

Փետրվարի 4-ին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված նախարարական համաժողովին։

Համաժողովը հրավիրել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին՝ հանածոների թեմայով։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբին և ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն Դեյվիդ Քոփլին։

Համաժողովին ներկայացել է ավելի քան 50 երկրի ներկայացուցիչ։ Միջոցառման մասնակիցները միավորվել են հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կայունացման ուղղությամբ համագործակցելու համատեղ հանձնառությամբ։