ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Այսօր, փետրվարի 14-ին, տեղի ունեցավ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպում։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր են խաղում փոխվստահության ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան հանդիսանում է այդ ուղղությամբ կարևոր քայլ։

Հանդիպման ընթացքում ես մանրամասն ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը։ Անդրադարձել եմ նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։

Հանդիպման երկրորդ հատվածում ես պատասխանել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին՝ խորհրդարանական և քաղաքական մակարդակով ընթացող բանակցությունների և հնարավոր ապագա քայլերի վերաբերյալ։