Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել հավատարմագրերի պատճենի հանձնման արարողության շրջանակում։ Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ, գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունները՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է տրվել դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթին։
Վերջում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։