Հարավային Կովկասի իրավիճակի մասին քննարկում Բունդեսթագում

Հունվարի 27-ին Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ կարևոր միջոցառում, որը նվիրված էր Հարավային Կովկասի իրավիճակին։ Գերմանիայի խորհրդարանի այդ հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով իրենց ելույթներով հանդես եկան Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները։

Քննարկումը տեղի ունեցավ «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» խորագրի շուրջ։ Այս միջոցառմանը մասնակցում էին տասնյակ փորձագետներ, պատգամավորներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Իր ելույթի ընթացքում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի կառավարությանը և անձամբ ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեփուլին, ով նախկինում եղել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ։ Նա բարձր գնահատեց նախարարի նախորդող ժամանակահատվածում ցուցաբերած կառուցողական աշխատանքը և աջակցությունը։

Այս միջոցառումը կազմակերպվել էր Մյունխենի Մաքսիմիլիանս համալսարանի և Աախենի համալսարանի «Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտի» կողմից։ Այս իրադարձությունը ցույց է տալիս, որ Գերմանիայի քաղաքական և ակադեմիական շրջանակներում շարունակվում են քննարկումները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։