Հանրապետության նախագահը զրուցել է Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցի ընթացքում Շվեյցարիա՝ Ժնև քաղաք, ես այցելել եմ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Իմ այցը դիմավորել և ողջունել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը։

Եկեղեցում շրջայց կատարելուց հետո ես զրուցել եմ Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նրանց հետ խոսելիս ներկայացրի Հայաստանում և տարածաշրջանում ընթացող իրավիճակի և զարգացումների վերաբերյալ։

«Մենք այսօր՝ որպես պետություն, գտնվում ենք բավականին հետաքրքիր ժամանակաշրջանում։ Երկու տարի առաջ մեր հիմնական մտահոգությունը անվտանգության ճգնաժամն էր։ Այժմ իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Մենք հաճախ մոռանում ենք, որ սահմանին կրակոցներ են, մոռանում ենք սահմանային վտանգների մասին։ Բոլորս էլ ոգևորված ենք «Թրիփփ»-ի նախագծով, մտածում ենք Մեղրիի ճանապարհի ապագայի մասին։ Հայաստանը հնարավորություն ունի օգտագործելու իր այդպիսի պոտենցիալը։ Կյանքը ցույց է տալիս, որ խաղաղության ամենաառաջնային երաշխիքը հարևանների հետ խաղաղությամբ ապրելն է և բարիդրացիական հարաբերություններ հաստատելը։ Կյանքը ցույց է տալիս, որ խաղաղությունը ամրապնդելու համար պետք է՝ որպես երկիր, որպես տարածք հետաքրքրություն ներկայացնես»,– եմ նշել իմ ելույթում։