Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված ընդունելության ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրգոլամին հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը 2026 թվականին նախատեսում են ստորագրել ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ։
Այս կարևոր իրադարձությունը կայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ընթացքում։ Ըստ դեսպանի՝ կողմերը ցանկանում են ինստիտուցիոնալացնել իրենց գործընկերությունը և զգալիորեն ընդլայնել այն՝ հիմնվելով գործառնական ճանապարհային քարտեզի վրա։
Խալիլ Շիրգոլամին նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և այսօր հասել են հասունության փուլին։ Նրա կարծիքով՝ առաջնորդների փոխադարձ վստահությունը երկու երկրների հարաբերությունների հիմնական կապիտալն է։
Հարցումներին պատասխանելիս դեսպանը նաև կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը և տարանցիկ ներուժի զարգացումը։ Նրա խոսքով՝ խաղաղությունն ու բարիդրացիությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային պայմաններն են։