Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները քննարկել են վստահության ամրապնդման հնարավորությունները

Փետրվարի 24-ին, Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել՝ շարունակելով քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած նախորդ շփումները։ Զրուցակիցները մանրամասն քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները։