Հայաստանը նախընտրում է Ֆրանսիայի մոդուլային ատոմակայանը՝ ամերիկյան վարկերով

Հայաստանում նոր մոդուլային ատոմակայանի կառուցման հարցը շարունակում է մնալ երկրի համար առաջնային ռազմավարական նախագիծ։ Իմ աղբյուրների համաձայն՝ Հայաստանի իշխանությունները նախընտրում են, որ այս նորագույն կայանը կառուցի Ֆրանսիան՝ ֆինանսավորվելով ամերիկյան կառավարության կողմից տրամադրվող վարկերով։

Այս հարցը քննարկվել է Փարիզում կայացած Միջուկային էներգիայի գագաթաժողովի շրջանակում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի միջև, թեև այդ մասին պաշտոնական հաղորդագրությունում նշված չէր։

Հիշեցնենք, որ գագաթաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ Մեծամորի ատոմակայանի ժամկետը լրանալուց հետո Հայաստանը կանցնի փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի։ Նա նաև ընդգծել էր, որ այս տեսակի ռեակտորները ոչ միայն ավելի կարճ ժամանակ են պահանջում շինարարության համար, այլև հնարավորություն են տալիս աստիճանաբար ընդլայնել հզորությունը՝ լիովին համապատասխանելով երկրի էլեկտրացանցերի ներկա և ապագա կարիքներին։

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ մոդուլային ատոմակայանի հարցով բանակցություններ են վարում մի քանի երկրների հետ՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի։ Սակայն, ինչպես իմ աղբյուրները տեղեկացնում են, Հայաստանի կառավարությունը առանձնապես հակված չէ ԱՄՆ կողմից կառուցման տարբերակին։

Այս նախընտրելիության մի քանի հիմնական պատճառներ կան։ Դրանցից առաջինը ֆինանսական ծախսերն են։ ԱՄՆ-ի կողմից կառուցված ատոմակայանը,