Կրեմլը չի պատրաստվում ոչ հաստատել, ոչ էլ հերքել Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հնարավոր այցը Մոսկվա

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի պատրաստվում ոչ հաստատել, ոչ էլ հերքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննի հնարավոր այցը Մոսկվա։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

Այս տեղեկությունը հրապարակվել էր ավելի վաղ՝ Bloomberg գործակալության կողմից։ Ըստ այդ հաղորդագրության՝ Էմանուել Բոննին, ենթադրաբար, այցելել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ ռուսական կողմին համոզելու Եվրոպայի մասնակցության անհրաժեշտության հարցում Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացում։ Այցը, ինչպես նշվում է, ունեցել է փակ, դիվանագիտական բնույթ։

Կրեմլի պաշտոնական արձագանքը փաստացի համընկնում է Ֆրանսիայի կողմից ընդունված դիրքորոշման հետ։ Ելիսեյան պալատը նույնպես չի հաստատել, բայց և չի հերքել տեղեկությունը՝ պահպանելով հարցի շուրջ լռության քաղաքականությունը։